Հենրիխ Մխիթարյանը «ՄՅՈՒ»-ում իր նորամուտը կարող է նշել «Բորուսիայի» դեմ խաղում

Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» մոտ է հաստատմանը, և շուտով հայ ֆուտբոլիստը կարող է միանալ անգլիական ակումբին:

«Մանչեսթեր Յունայթեդի»՝ ԵՎՐՈ-2016-ին չմասնակցող ֆուտբոլիստները նախապատրաստությունը սկսելու են արդեն հաջորդ շաբաթ, որից հետո թիմը կմեկնի Չինաստան շրջագայության:

Այստեղ, «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների միջազգային գավաթի շրջանակներում հուլիսի 22-ին իր առաջին հանդիպումն է անցկացնելու Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Հենրիխ Մխիթարյանը կարող է իր նորամուտը նշել անգլիական ակումբի կազմում հենց այդ խաղում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ