Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է FIFA 16-ի «Շաբաթվա թիմի» մեջ

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է FIFA 16-ի «Շաբաթվա թիմի» մեջ և երկրորդ անգամ ստացել In Form քարտը:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը շաբաթ օրը «Շտուտգարտի» դեմ խաղի ժամանակ դարձել էր գոլի հեղինակ և կատարել 1 գոլային փոխանցում:

FIFA 16-ի «Շաբաթվա թիմի» մեկնարկային կազմը ստացել է հետևյալ տեսքը ՝

Դարպասապահ. Բերնդ Լենո («Բայեր»)

Պաշտպաններ.  Մարվին Ցիգելար («Սպորթինգ»), Ժերոմ Ռուսիլոն («Մոնպելյե»), Միկել Սան Խոսե («Ատլետիկ»), Ալեքսեյ Բերեզուցկի («ԲԿՄԱ»)

Կիսապաշտպաններ. Էդեն Ազար («Չելսի»), Դուշան Տադիչ («Սաութհեմփթոն»), Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա Դորտմունդ»),

Հարձակվողներ. Ֆրանչեսկո Տոտի («Ռոմա»), Դրիս Մերտենս («Նապոլի»), Գարեթ Բեյլ («Ռեալ»)

Ulti

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ