Հենրիխ Մխիթարյանը «գոլ+ գոլային փոխանցում» համակարգում հավաքեց 50 միավոր

Դորտմունդի «Բորուսիայի»կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչի «Հերտայի» դեմ խաղի ժամանակ կարողացավ գրավել մրցակցի դարպասը:

Այսպիսով հայ ֆուտբոլիստը «գոլ+ գոլային փոխանցում» համակարգում հավաքեց 50 միավոր:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը անցկացրել է 48 հանդիպում և խփել 22 գոլ (10 գոլ Բունդեսլիգայում, 5-ական անգամ Եվրոպա լիգայի որակավորման փուլում և Գերմանիայի գավաթում,և 2 անգամ Եվրոպա լիգայի հիմնական փուլում):

Հենրիխը նաև կատարել է 28 գոլային փոխանցում (16 Բունդեսլիգայում, 6 Եվրոպա լիգայում և 2 անգամ Գերմանիայի գավաթի խաղարկությունում):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ