Հենրիխ Մխիթարյանը և Շվայնշտայգերը մասնակցել են «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը (լուսանկարներ)

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Ուեյն Ռունին, Բաստիան Շվայնշտայգերը երկուշաբթի առավոտյան մասնակցել են թիմի մարզմանը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ ֆուտբոլիստները չէին հայտավորվել «Բարնլի» դեմ խաղին (0-0):

Իսկ գերմանացի կիսապաշտպանը վերադարձել է հիմնական կազմ շուրջ 2 ամիս Ժոզե Մոուրինյոյի թիմից դուրս մնալուց հետո: Շվայնտայգերը մարզվում էր 2-րդ թիմի հետ մարզավիճակը պահպանելու համար և շշուկներ էին պտտվում, որ պորտուգալացին կվաճառի 32-ամյա ֆուտբոլիստին առաջիկա ձմեռային պատուհանի ընթացքում: Սակայն «Յուրահատուկը» կարծես թե փոխել է ծրագրերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ