Հենրիխ Մխիթարյանը դարձավ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նախկին Խորհրդային Միության տարածքում

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», այդ մասին ավելի վաղ հայտնել էր դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը:

Sueddeutsche Zeitung- ի փոխանցմամբ, հայ ֆուտբոլիստի դիմաց «Կարմիր սատանաների» ղեկավարությունը վճարել է ռեկորդային 42 մլն. եվրո:

Հենրիխ Մխիթարյանը դարձավ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նախկին Խորհրդային Միության տարածքում: Ավելի վաղ այդ կարգավիճակը ուներ ուկրաինացի ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն, որը 2006 թվականին «Միլանից» տեղափոխվեց «Չելսի» 40 մլն եվրոյի դիմաց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ