Հենրիխ Մխիթարյանը` Բունդելիգայում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստ

Այսօր տեղի ունեցավ Բունդեսլիգայի 2015/16 մրցաշրջանի վերջին տուրը:

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց Բունդեսլիգայի մրցաշրջանի ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստ: Հայ ֆուտբոլիստը կատարել է 15 արդյունավետ փոխանցում: Նրան հետևում են «Բայերի» կիսապաշտպան Կարիմ Բելյարաբին` 11 փոխանցումով, և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ռաֆայելը` 10 փոխանցումով:

Նշենք, որ Kicker-ի վարկածով Մխիթարյանը կատարել է 20 գոլային փոխանցում: Բանն այն է, որ այստեղ հաշվի են առնվում նաև վաստակած 11 մետրանոցները: Այս ցուցանիշով հայ ֆուտբոլիստը կիսում է 2-3-րդ տեղերը Բունդեսլիգայի ողջ պատմության ընթացքում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ