Հենրիխ Մխիթարյանը՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը «Վեսթ Հեմի» դեմ խաղում դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ իր թիմին օգնելով նվաճել Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր, ակումբի թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքով ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Հատկանշական է, որ այդ կոչման համար Մխիթարյանի հետ պայքարում էին Ուեյն Ռունին ու Անտոնի Մարսիալը, սակայն մեր հայրենակիցը հաղթեց ձայների ճնշող մեծամասնությամբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ