Հենրիխ Մխիթարյան.«Սա երազանք էր, որ իրականացավ»

«Մանչեսթեր Յունայթեդում» պաշտոնապես ներկայացվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը կիսվել է իր տպավորություններով.

«Ես ուրախ եմ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը համալրելու համար: Այս ակումբ տեղափոխությունը երազանք է, որը իրականացավ: Ես շատ ոգևորված եմ այսպիսի պատմություն ունեցող ակումբում խաղալու համար և հույս ունեմ լինել այս թիմի մի մասնիկը երկար ժամանակ: Ես շնորհակալություն եմ հայտնում ակումբին և Ժոզե Մոուրինյոյին ինձ վստահելու համար: Նման ակումբում հանդես գալով ես հարգանքի տուրք եմ մատուցում իմ հորը՝ ինձ ոգեշնչելու ու առաջ մղելու համար»,-ասել է Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ