Հենրիխ Մխիթարյան. «Պարզության ու գեղեցկության շնորհիվ, Կրուիֆը ֆուտբոլն արվեստի վերածեց»

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը  իր ֆեյսբուքյան էջում ցավակցություն է հայտնել Հոլանդիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» նախկին  ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆի մահվան կապակցությամբ:

«Պարզության ու գեղեցկության շնորհիվ, Կրուիֆը ֆուտբոլն արվեստի վերածեց: Ֆուտբոլը կորցրեց լեգենդի: Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Մխիթարյանը:

Նշենք, որ Յոհան Կրուիֆը, ով վերջին ամիսներին պայքարում էր թոքերի քաղցկեղի դեմ, երեկ հեռացավ կյանքից 68 տարեկան հասակում:

կ

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ