Հենրիխ Մխիթարյան. «Օբամեյանգը և Մարկո Ռոյսը իրար շատ լավ են հասկանում»

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը իտալական La Gazzetta Dello Sport-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ իր խաղընկերներ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը և Մարկո Ռոյսը իրար շատ լավ են հասկանում: Բացի այդ Հենրիխը նշել է, որ այժմ նա հարձակվելու ժամանակ ավելի շատ տեղաշարժվելու հնարավորություն է ստանում, այդ իսկ պատճառով նրանք ավելի շատ են գրավում մրցակցի դարպասը:

– Հենց այսպիսի ֆուտբոլիստի կարիք ունի «Յուվենտուսը»:

Բայց նրանք ունեն Պաուլո Դիբալա, Ալվարո Մորատա և Մարիո Մանջուկիչ:

Եթե Մորատան հեռանա ակումբից, ապա Դիբալան կխաղա առաջ քաշված հարձակվողի դիրքում, իսկ Ձեզ համար տեղ կազատվի ենթահարձակվողի դիրքում:

Չգիտեմ, հնարավոր է:

– Նախորդ մրցաշրջանում Ձեզ համարում էին Անդրեա Պիրլոյի փոխարինողը:

– Նա եզակի խաղացող է, ուղղակի ֆուտբոլի աստված: Նա ոչ միայն լավ տեխնիկա ունի, իսկ ամենաանհնարինն այն է, որ նրա մասնակցությամբ էին անցնում թիմի բոլոր գրոհները:

Ինչո՞ւ եք վստահել հենց Մինո Ռայոլային:

Ես հանգիստ եմ, իսկ նա ուղղակի խելագար է: Սակայն մենք իրար հետ շատ լավ ենք լեզու գտնում: Ես լսում եմ նրա խորհուրդները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ