Հենրիխ Մխիթարյան. «Մենք ավելի ուժեղ կվերադառնանք. Առջևում Չեմպիոնների լիգան է»

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Գերմանիայի գավաթի եզրափակիչում կրած պարտությունը:

«Այո, իհարկե ցավալի էր պարտվել գավաթի եզրափակիչում, այն էլ հետխաղյա 11մ հարվածաշարում: Սակայն մենք չենք պատրաստվում գլուխներս կախել: Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում մենք ավելի ուժեղ կվերադառնանք: Առջևում մեզ սպասում է Չեմպիոններ լիգան, որին մենք շատ երկար ենք սպասել: Մենք հավատում ենք, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի»,- ասել է Մխիթարյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ