Հենրիխ Մխիթարյան. «Կլինեմ հավաքականի հետ սրտով և հոգով»

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը չի կարողանա մասնակցել Աշխարհի առաջնության որակվորման փուլի Դանիայի դեմ հանդիպմանը վնասվածքի պատճառով, հայտնել է, որ վերադարձել է Մանչեսթեր և հաջողություն մաղթել թիմակիցներին:

«Իմ սիրելի երկրպագուներ, շնորհակալություն քաջալերիչ հաղորդագրությունների համար: Գնահատում եմ, որ իմ մասին անհանգստանում եք: Վերադարձել եմ Մանչեսթեր բուժման համար և հույս ունեմ շուտափույթ ապաքինվել:

Վաղվա Դանիայի դեմ խաղին ընդառաջ թիմակիցներիս ցանկանում եմ Աշխարհի առաջնության որակավորման փուլի հաջող մեկնարկ: Որպես թիմի ավագ՝ ակնկալում եմ տեսնել նրանց մարտական ոգին և նպատակասլացությունը: Իմ թիմի հետ կլինեմ սրտով և հոգով»,-գրել է Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ