Հենրիխ Մխիթարյան. «Ինձ համար մեծ պատիվ է ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ»

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյբուքյան էջում թողել է հետևյալ գրառումը ՝

«Ւնձ համար մեծ պատիվ է ճանաչվել Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Շնորհակալություն Բունդեսլիգայի պրոֆեսիոնալներին հիանալի ճանաչման համար»:

Հիշեցնենք, որ Kicker-ի՝ ֆուտբոլիստների շրջանում անցկացրած հարցման արդյունքներով՝ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել էր Գերմանիայի Բունդեսլիգայի լավագույն արտերկրացի ֆուտբոլիստ:27-ամյա հայ կիսապաշտպանն ավարտված մրցաշրջանում Բունդեսլիգայում դարձել է 11 գոլի ու 20 գոլային փոխանցման հեղինակ:

235 ֆուտբոլիստների քվեարկության արդյունքում Մխիթարյանն ստացել է ձայների 31,1 տոկոսը: Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Ռոբերտ Լևանդովսկին՝ ստանալով ձայների 22,1 տոկոսը:

Նշենք, որ հարցման արդյունքներով՝ մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Վայգլը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ