Հենրիխ Մխիթարյան. «Իմ տեղը հիմնական կազմում երաշխավորված չէ»

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ անգլիական ակումբը շատ ուժեղ կազմ ունի և իր տեղը հիմնական կազմում երաշխավորված չէ:

«Կապ չունի, թե որքան է ակումբը վճարել ինձ համար: Դա չի նշանակում, որ ես կխաղամ բոլոր խաղերում: Իմ տեղը հիմնական կազմում երաշխավորված չէ: Մեր թիմի կազմը շատ ուժեղ է և դու պետք է ընդունես, որ կարող է նաև հայտնվես պահեստայինների նստարանին:

Մարզումների ժամանակ կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի վաստակեմ հիմնական կազմում իմ տեղը: Չեմ կարծում, որ միշտ կլինեմ մեկնարկային կազմում, քանի որ դա նաև կապված է մարզչի ընտրած տակտիկայից և մեր մրցակցից: Սակայն կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ իմ թիմին: Ես երբեք չեմ խոստանում ինչ-որ  բան, այլ ասում եմ, որ կփորձեմ անել դա»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Manchester News Evening-ը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Յունայթեդ» էր տեղափոխվել «Բորուսիայից»: Վերջինիս տրանսֆերը կազմել էր 42 մլն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ