Հենրիխ Մխիթարյան. «Հույս ունեմ 3-րդ փորձից մեզ կհաջողվի նվաճել Գերմանիայի գավաթը»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել գերմանական ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:

– Դուք հաղթեցիք «Հերտային» 3-0 հաշվով: Արժանի՞ հաղթանակ էր:

– Իհարկե մենք արժանիորեն հաղթեցինք այս խաղում: Մենք շատ լավ  խաղացինք և չէինք կարող պատկերացնել, որ հանդիպումը այդքան լավ կդասավորվի մեզ համար,բայց անկեղծ ասաց դա մեզ հաջողվեց և 3-0 հաշիվը լավագույն արդյունքն է մեզ համար: Մենք արժանի ենք եզրափակիչ հանդիպմանը մասնակցելու:

– Վերադառնալով հյուրանոց դուք որոշ ժամանակ միասին էիք: Ինչպիսի՞ մթնոլորտ էր այնտեղ տիրում:

Մեզ մոտ փոքրիկ խնջույք էր: Քննարկում էինք կիսաեզրափակչի հանդիպումը և խաղի տարբեր դրվագներ: Փորձում էինք մի փոքր թեթևանալ, քանի որ ընդամենը 2 օրից մեզ բարդ հանդիպում է սպասվում «Շտուտգարտի» հետ: Պետք է պոզիտիվ մտածենք և առաջ շարժվենք:

Հենրիխ առաջիկա Գերմանիայի գավաթի եզրափակիչը քեզ համար կլինի 3-րդն անընդմեջ: Ինչն է Ձեզ լավատեսություն հաղորդում վերջապես նվաճել այդ գավաթը:

– Հույս ունեմ, որ այս անգամ մեզ վերջապես կհաջողվի նվաճել այդ տիտղոսը: Վերջին 2 դեպքերում մենք պարտվեցինք, սակայն այս անգամ պետք է ամեն ինչ անենք, որ հաղթենք եզրափակիչ խաղում: Սա արդեն 3-րդ անգամն է և ինչպես գիտեք Աստված երրորդություն է սիրում: Այդ իսկ պատճառով մենք կփորձենք հաղթել:

«Չեմնիցեր», «Պադերբորն», «Աուգսբուրգ», «Շտուտգարտ», «Հերտա». Քեզ հաջողվել է այս խաղերի ընթացքում 1-ական գոլ խփել: Այժմ ամենաճիշտ ժամանակն է, որպեսզի դու խոստանաս «Բորուսիայի» երկրպագուներին , որ շարունակես այդ  գոլային շարքը նաև եզրափակիչում:

–  Ես հույս ունեմ, որ ինձ մոտ կստացվի, քանի որ շատ կարևոր է խփել ամեն խաղում և դա մեծ հաճույք է հաղթել ցանկացած խաղում: Կփորձենք հաղթել եզրափակիչում և կցուցադրենք գեղեցիկ ֆուտբոլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ