Հենրիխ Մխիթարյան. «19 տարեկանում կարող էի տեղափոխվել իտալական ակումբ»

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ասել է, որ 19 տարեկանում կարող էր հայտնվել իտալական «Կիեվոյում»:

«Երբ ես 19 տարեկան էի, մոտ էի «Կիեվո» տեղափոխվելուն, բայց ինձ խորհուրդ տվեցին չտեղափոխվել այնտեղ: Պարզ է, որ դա իմ ճակատագիրն էր:

Շախտյորում ինձ շատ օգնեց Միրչա Լուչեսկուն: Բացի այդ ես հանգիստ կարող էի խոսել ուկրաինական ակումբի բրազիլացի լեգիոներների հետ, քանի որ 13 տարեկանում, երբ ես Սան Պաուլոյում էի, այնտեղ պորտուգալերեն էի սովորել: Լուչեսկու շնորհիվ է, որ իտալերեն եմ սկսել պարապել, բայց այդքան էլ լավ չեմ տիրապետում: Այժմ հանգիստ կարող եմ խոսել հայերեն, ռուսերեն, անգլերեն, պորտուգալերեն, ֆրանսերեն և գերմաներեն»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Футбол-Арена-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ