Հենրիխ Մխիթարյանը՝ Անգլիայի լիգայի գավաթի խորհրդանշական հավաքականում (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակչի խորհրդանշական հավաքականում:

«Հենրիխ Մխիթարյանը օգտագործեց իր հնավորությունը՝ խաղը սկսելով մեկնարկային րոպեներից: Նա դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ «Վեսթ Հեմի» դեմ 4-1 հաղթանակի ժամանակ:

Հայ ֆուտբոլիստի կրնկով գոլային փոխանցումը Զլատան Իբրահիմովիչին բացեց խաղի հաշիվը, այնուհետև Անտոնի Մարսիալին կատարած փոխանցումը որոշիչ դրվագ դարձավ առաջին խաղակեսից հետո»,-գրել է Անգլիայի լիգայի գավաթի պաշտոնական կայքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ