Հայտնի գործակալ Դմիտրի Սելյուկը ներկա է գտնվել «Գանձասար-Կապան» – «Շիրակ» հանդիպմանը

Ինչպես հայտնի է, Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ «Գանձասար-Կապան» – «Շիրակ» մրցավեճում հյուրերն առավելության են հասել 1-0 հաշվով:

«Հանրապետական» մարզադաշտում կայացած մրցավեճին ներկա է գտնվել ֆուտբոլային հայտնի գործակալ Դմիտրի Սելյուկը: Վերջինս ամուր կապեր ունի ռուսական և ուկրաինական ֆուտբոլում, հատկապես սերտ համագործակցում է Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի և Դոնեցկի «Շախտյորի» հետ:

Վերջին շրջանում ռուսական մամուլը հաճախ է գրում, որ «ԲԿՄԱ»-ն շարունակում է ակտիվորեն հետաքրքրվել «Շիրակի» 17-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանի ծառայություններով, որը նախորդ տարի արդեն փորձաշրջան է անցել մոսկովյան ակումբում: Տաղանդավոր ֆուտբոլիստը «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում փոխարինման է մտել 74-րդ րոպեին:

Հիշեցնենք՝ Սելյուկն ավելի վաղ համագործակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ