Հայտնի են խուլերի շախմատի ՀՀ առաջնության հաղթողները

2016թ. ապրիլի 20-23-ն անցկացվել է խուլերի շախմատի Հայաստանի Հանրապետության 10-րդ առաջնությունը, որին մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի 35 շախմատիստներ՝ հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի բաժինը:

Առաջնության հաղթող է ճանաչվել Սարգիս Աթաբեկյանը (ք. Վանաձոր), 2-րդ տեղն է զբաղեցրել Գուրգեն Պապիկյանը (ք. Երևան), իսկ 3-րդ տեղը՝ Նարեկ Թադևոսյանը (ք. Աբովյան):

Մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգևատրվել են ինչպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, այնպես էլ «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության կողմից տրամադրված դրամական պարգևներով և հուշանվերներով:

ՀՀ առաջնության արդյունքների հիման վրա ձևավորված խուլերի շախմատի ՀՀ հավաքական թիմը 2016 թվականի մայիսի 16-26-ը կմասնակցի Երևանում անցկացվելիք խուլերի շախմատի աշխարհի առաջնությանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ