Հայտնի է, թե ովքեր են սպասարկելու «Բարսելոնա» – «Ատլետիկո», «Բավարիա» – «Բենֆիկա» խաղերը

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում ապրիլի 5-ին կայանալիք «Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ» և «Բավարիա» – «Բենֆիկա» խաղերի մրցավարական անձնակազմը:

«Բավարիա» – «Բենֆիկա» հանդիպումը կսպասարկի Լեհաստանի մրցավարական անձկանազմը՝ Շիմոն Մարչինյակի գլխավորությամբ: Նրան կօգնեն Պավել Սոկոլնիցկին, Տոմաշ Լիստկևիչը, Պավել Ռաչկովսկին ու Տոմաշ Մուսյալը:

«Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ» խաղը կսպասարկի Գերմանիայի մրցավարական անձնակազմը՝ Ֆելիքս Բրիխի գլխավորությամբ: Նրան կօգնեն Մարկ Բորշը, Շտեֆան Լուպը, Բաստիան Դանկերտն ու Մարկո Ֆրիցը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ