Հայտնի են Ռոնալդուի ապաքինման ժամկետները

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպման առաջին խաղակեսի ընթացքում վնասվածք էր ստացել ու փոխարինվել:

Marca-ի փոխանցմամբ, Պորտուգալիայի հավաքականի բժիշկները հարձակվողի բուժզննումից հետո հայտարարել են, որ Ռոնալդուն ստացել է ձախ ծնկի կողային կապանների վնասվածք:

Նախնական տեղեկությունների համաձայն «արքայական» ակումբի ֆուտբոլիստը կարող է բաց թողնել «Ռեալի» ուսումնամարզական հավաքը և Սուպեր գավաթի հանդիպումը «Սևիլիայի» դեմ: 31-ամյա ֆուտբոլիստի ապաքինումը կպահանջի մոտ 4 շաբաթ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ