Հայտնի են նարդու Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները

Նոյեմբերի 19-20-ին Երևանում կայացավ Հայաստանի նարդու ֆեդերացիայի հիմնադրման 25-ամյակին նվիրված հանրապետության հոբելյանական առաջնությունը: Ինչպես միշտ՝ մրցաշարը բաղկացած էր երկար և կարճ խաղաձևերից, ինչպես նաև թիմային և զույգերով մրցաշարից: Ընդհանուր առմամբ, առաջնությանը մասնակցում էին շուրջ 70 նարդիստներ:

Կարճ խաղաձևով հաղթող ճանաչվեց Էջմիածնի ներկայացուցիչ Կարապետ Այվազյանը: Երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրեցին Վիվառո միջմարզային առաջնության մասնակիցներ Անդրանիկ Հարությունյանը և Ռուբեն Մարտիրոսյանը:

Զույգերով մրցաշարում հաղթող ճանաչվեց Գագիկ Ղարիբյան և Վիվառոյի նարդու մենեջեր Տիգրան Օհանյան զույգը: Թիմային մրցաշարում ուժեղագույնը «Նոր հայեր» թիմն էր, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Վիվառո միջմարզային առաջնության Արարատի մարզի Արտաշատ թիմը:

Երկար խաղաձևում հաղթող ճանաչվեց Վիվառո միջմարզային առաջնության մասնակից Նշան Թորոսյանը, ով եզրափակչում առավելության հասավ Վիվառո նարդի թիմի ղեկավար Արթուր Մուրադյանի նկատմամբ: Երրորդ տեղը գրավեց Ռազմիկ Ավագյանը:

Նարդու հաջորդ մրցաշարը Հայաստանում կկայանա դեկտեմբերի 24-25՝ Vivaro Nardi 2016, որտեղ խաղարկվելու է նվազագույնը 2 մլն դրամ մրցանակային ֆոնդ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ