Հայտնի են Կոուտինյոյի վերականգնման ժամկետները

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ թիմի բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն հունվարից շուտ խաղադաշտ վերադառնալ չի կարողանա, հաղորդում է Goal.com-ը:

Կոուտինյոն Պրեմիեր լիգայի վերջին տուրի` «Սանդերլենդի» դեմ խաղում կոճի վնասվածք էր ստացել ու փոխարինվել: Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ նրա վերականգնողական շրջանը կտևի 5-6 շաբաթ: Փոքր հավանականություն կա, որ նա կարողանա օգնել թիմին դեկտեմբերի 31-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ