Հայտնի են հայկական թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայում

Այսօր կայացել է Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի վիճակահանությունը:

  • «Շիրակ» – «Դիլա» /Վրաստան/
  • «Փյունիկ» – «Եվրոպա» /Ջիբրալթար/
  • «Բանանց» – «Օմոնիա» /Կիպրոս/

Հանդիպումները կկայանան հունիսի 30-ին և հուլիսի 7-ին: «Փյունիկը» առաջին խաղը կանցկացնի սեփական հարկի տակ, իսկ «Շիրակն» ու «Բանանցը» նախ կմրցեն մրցակցի հարկի տակ:

Հայտնի են նաև այն թիմերը, որոնք կարող են հանդիպել հայկական թիմերին, եթե վերջիններս անցնեն հաջորդ փուլ: Մասնավորապես, «Շիրակը» 2-րդ փուլում կարող է հանդիպել «Սպարտակ» /Տրնավա, Սլովակիա/ – «Հիբերնայն» /Մալթա/ զույգի, «Բանանցը»՝ «Սլոբոդա» /Բոսնիա և Հերցեգովինա/ – «Բեյտար» /Իսրայել/ զույգի, իսկ «Փյունիկը»՝ ԱԻԿ /Շվեդիա/ – «Բելա Թաուն» /Ուելս/ զույգի հաղթողների հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ