Հայտնի են Հայաստանի գավաթի խաղարկության զույգերը

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացավ  ՀՀ գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում կազմվեցին հետևյալ զույգերը.

«Ալաշկերտ»-«Փյունիկ»
«Արարատ»-«Բանանց»
«Գանձասար-Կապան»-«Էրեբունի»
«Կոտայք»-«Շիրակ»

Զույգերում առաջինը նշված թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ:
Կիսաեզրափակչում «Ալաշկերտ»-«Փյունիկ» և «Կոտայք»-«Շիրակ» զույգերի հաղթողներն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ:

Եզրափակչում դաշտի տեր կհամարվի առաջին կիսաեզրափակչում հաղթած թիմը:

Այսօր որոշվեցին նաև ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբի մասնակից ակումբների համարները, որոնց հիման վրա հետագայում կկազմվի առաջնության խաղացանկը.

Բարձրագույն խումբ
1. «Բանանց»
2. «Շիրակ»
3. «Ալաշկերտ»
4. «Գանձասար-Կապան»
5. «Փյունիկ»
6. «Արարատ»

Առաջին խումբ
1. «Ալաշկերտ-2»
2. «Բանանց-2»
3. «Գանձասար-Կապան-2»
4. «Էրեբունի»
5. «Փյունիկ-2»
6. «Կոտայք»
7. «Շիրակ-2»
8. «Արարատ-2»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ