Հայտնի են Հայաստան – Ռումինիա հանդիպման տոմսերի գները

Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականն իր առաջին տնային հանդիպումը  կանցկացնի հոկտեմբերի 8-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: ՀՖՖ-ն հայտարարել է սեպտեմբերի 14-ից տոմսերի վաճառքի մեկնարկի մասին:

Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից և Խանջյան 27 հասցեում (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ) գտնվող «Հյումել» խանութից:

Տեղեկացնում ենք, որ մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ:

Տոմսերի հետ կապված հարցերով զանգահարել միայն «Հանրապետական» մարզադաշտ` 55 53 52, 55 53 51 հեռախոսահամարներով և «Հյումել» խանութ` 54 09 54 հեռախոսահամարով:

Վաճառքում են լինելու միայն հատուկ Բար-կոդերով տոմսեր: Տոմսի վրա նաև նշվելու է «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ տեղադրված պտտադռների համարը:

Մարզադաշտ խնդրում ենք գալ խաղից երկու ժամ առաջ` անցանկալի խցանումներից և կուտակումներից խուսափելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ