Հայտնի են Դուբայի շախմատտի բաց մրցաշարի 1-ին օրվա արդյունքները

Դուբայում մեկնարկել է շախմատի ավանդական մրցաշարը, որում հանդես են գալիս նաևՀայաստանի ներկայացուցիչները: Այս տարի մրցաշարին Հայաստանը ներկայացված է 5 շախմատիստով:

Առաջին տուրում հաղթանակներ տարան Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը, իսկ Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի խաղաց մրցաշարում երկրորդ գործակիցն ունեցող գրոսմայստեր Անտոն Կորոբովի հետ:

Գաբրիել Սարգսյանը հաղթել է Անդրեյ Ռոգոզնիկովին (Ռուսաստան), իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ Դանիել Բիսբիին (Անգլիա): Նրանք մի խումբ շախմատիստների հետ առաջատարների թվում են:

Իր պարտիան ոչ-ոքի արդյունքով ավարտեց նաև Զավեն Անդրիասյանը, իսկ Հովհաննես Հակոբյանը պարտություն կրեց:

Ի դեպ սա թվով 18-րդ բաց մրցաշարն է, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 50,000 ԱՄՆ դոլար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ