Հայտնի են դարձել «Ոսկե գնդակ» 2016-ի առաջին 5 հավակնորդները

France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ 2016»-ի առաջին 5 հավակնորդների անունները: Այդ ցուցակում հայտնվել են Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Պիեր-Էմերիկ Օբամեյանգը («Բորուսիա» Դորտմունդ), Գարեթ Բեյլը, Կրիշտիանո Ռոնալդոն («Ռեալ») և դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս»):

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիական պարբերականը հերթականությամբ հրապարակելու է «Ոսկե գնդակի» հավակնորդներին: Ընդլայնված ցուցակում կլինեն 30 ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ այս տարվա «Ոսկե գնդակի» հաղթողին կընտրեն առաջատար պարբերականնների լրագրողները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ