Հայտնի են դարձել «Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանի 1-ին որակավորման փուլում

Հայաստանի առաջնության նորընծա չեմպիոն «Ալաշկերտը» իրավունք է ստացել մասնակցելու Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանի առաջին որակավորման փուլին:

Եվ ահա հայտնի են դարձել «Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները: Դա կարող է լինել Մալթայի չեմպիոն «Վալետան», Էստոնիայի չեմպիոն «Ֆլորա Թալինը», Ֆարերյան Կղզիների չեմպիոն «Բ36 Թորշվանը», Ուելսի չեմպիոն «Նյու Սեյնթսը», Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոման», Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլնդ Ռեդ Իմպսը»: Սան Մարինոյի առաջնությունում չեմպիոնը դեռ չի որոշվել: Մայիսի 26-ին «Տրե Պենե» – «Լա Ֆիորիտան» կվիճարկեն չեմպիոնի տիտղոսը:

Ավելացնենք,որ առաջին որակավորման փուլի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 20-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ