Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության բոլոր չեմպիոնները

Երևանի խուլերի մշակույթի եվ սպորտի հանրապետական պալատի դահլիճում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:

Մրցումային երկրորդ օրը Հայաստանի չեմպիոնի տիտղոսները նվաճեցին 55 կգ Մխիթար Գրիգորյանը, 66 կգ Աշոտ Վելիցյանը, 84 կգ Սարգիս Հովսեփյանը և 120 կգ Հովհաննես Մաղաքյանը:

«Հայաստանի այս առաջնություն եղան այդպիսի մեծ անակնկալներ: Ումից որ ակնկալում էինք, որ կդառնան չեմպիոն, իրենք էլ նվաճեցին այդ կոչումը, թեպետ կային քաշային կարգեր, որտեղ 4-5 մարզիկներ հավասարապես ուժեղ էին: Պլանավորում ենք մասնակցելու երկու միջազգային մրցաշարի»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիկ Վարդանյանը:

Նախօրեին չեմպիոններ էին դարձել՝ 50 կգ Հայկ Բադալյանը, 60 կգ Գևորգ Թադևոսյանը, 74 կգ Տիգրան Մնացականյանը և 96 կգ քաշային կարգում երկրի չեմպիոն դարձավ Ռազմիկ Պողոսյանը:

Մինչև Եվրոպայի առաջնությունը, որն այս տարի կկայանա Ռումինիայում, հավաքական թիմը կունենա երեք ուսումնամարզական հավաք:

ՀԱՕԿ լրատվության բաժին

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ