Հայտնի են ԱՊԼ-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

4 ֆուտբոլիստ հավականում են դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Նրանք են՝ Էդեն Ազարը («Չելսի») Ռահիմ Ստերլինգը («Մանչեսթեր Սիթի») Լուիս-Անտոնիո Վալենսիան («Մանչեսթեր Յունայթեդ»), Կերտիս Դևիսը(«Հալ Սիթի»):

Նշենք, որ երկուական գոլի հեղինակ են դարձել Ազարը և Ստերլինգը:

Իսկ այս քառյակի հաղթողը կորոշվի Անգլիայի առաջնության մասնակից թիմերի ավագների, գլխավոր մարզիչների, լիգայի նախկին ֆուտբոլիստների քվեարկության արդյունքում:

Արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 9-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ