Հայտնի են ԱՊԼ-ի 2016/17 մրցաշրջանի առաջին տուրի հանդիպումները

Պրեմիեր լիգայի 2015/16 մրցաշրջանի չեմպիոն «Լեսթերը» նոր խաղաշրջանի առաջին տուրում կհյուրընկալվի «Հալ Սիթիին»:

Առաջին տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Լոնդոնում, որտեղ տեղի «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի Յուրգեն Կլոպի «Լիվերպուլին»:

Ժոզե Մոուրինյոն իր առաջին հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կանցկացնի «Բորնմութի» դեմ, իսկ Խոսեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում կհյուրընկալի «Սանդերլենդին»:

2015/16 մրցաշրջանի անհաջողակ «Չելսին» իր հարկի տակ կընդունի «Վեսթ Հեմ Յունայթեդին», իսկ «Տոտենհեմը» կուղևորվի «Գուդիսոն պարկ», որտեղ կմրցի «Էվերտոնի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ