Հայտնի է Ժոզե Մոուրինյոյի հաջորդ տրանսֆերային թիրախը

Չնայած որ 2016թ. ամառային տրանսֆերային պատուհանը նոր է փակվել, ԶԼՄ-ները արդեն խոսում են գալիք տարվա թոփ տրանսֆերների մասին:

Ինչպես հաղորդում Bleacher Report-ը, «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում:  25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է անձամբ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Պորտուգալացի մասնագետը Գրիզմանին տեսնում է որպես Ուեյն Ռունիի փոխարինող, ով ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից:

Նշվում է, որ այս տրանսֆերը կարող է կայանալ 2017թ. ամռանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ