Հայտնի է ԵՎՐՈ-2016-ի լավագույն ֆուտբոլիստի անունը

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել այս ամռանը Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնության լավագույն  ֆուտբոլիստի անունը:

Այդ մրցանակին է արժանացել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը, որը առաջնության ընթացքում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստը  իր թիմի հետ նաև հասել է եզրափակիչ, որում պարտություն է կրել Պորտուգալիայի ընտրանուց:

Նշենք, որ այս մրցանակի տիտղոսակրին ընտրել է ՈՒԵՖԱ-ի տեխնիկական անձնակազմը, որը բաղկացած է 13 հոգուց: Նրանց շարքերում են նախկին ֆուտբոլիստներ, ֆուտբոլային փորձագետներ և մարզիչներ:

2411756_w1

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ