Հայտնի է Վլադիմիր Մարգարյանի մրցակիցը

Ո՞վ է մեր մարզիկը
Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանի բռնցքամարտի հավաքականի հերթական մարզիկը` մինչև 69 կգ քաշային կարգում հանդես եկող Վլադիմիր Մարգարյանը: 25-ամյա մարզիկը 2014թ. Հայաստանի չեմպիոնն է, Օլիմպիական խաղերին մասնակցում է առաջին անգամ: Մարզիչը Արմեն Մկրտչյանն է:

Ո՞վ է մրցակիցը
Մարգարյանի մրցակիցը 1/16 եզրափակչում Ֆիջին ներկայացնող 22-ամյա Հիլ Ուինսթոնն է:

Ե՞րբ
Մենամարտը նախնական ժամանակացույցով նշանակված է Երևանի ժամանակով 01:00-ին:

Ինչպիսի՞ն են հնարավորությունները
Եթե Մարգարյանին հաջողվի հաղթահարել 1/16 եզրափակիչը, ինչը շատ հավանակն է, ապա հաջորդ փուլում նրան սպասում է լուրջ մրցակից` Կուբան ներկայացնող Իգլեսիաս Ռոնիելը, ով գործող Օլիմպիական չեմպիոնն է, 2008թ. խաղերի բրոնզե մեդալակիրը, աշխարհի 2009թ. չեմպիոնը: Վիվառոն Ռոնիելի` Օլիմպիական ոսկին նվաճելու հավանականությունը գնահատում է բավականին ցածր` 5.5 գործակցով, իսկ ահա Վլադիմիր Մարգարյանի հաղթելու գործակիցը 34 է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ