Հայտնի է, թե ում է հանձնվել Մխիթարյանի 10 համարը «Բորուսիայում»

Դորտմունդի «Բորուսիայի» նորեկները այսօր ընտրել են իրենց համարները:

«Բավարիայից» վերադարձած Մարիո Գյոտցեն վերցրել է 10 համարը, որով մինչ այդ հանդես էր գալիս Հենրիխ Մխիթարյանը: Նշենք, որ մինչ դորտմունդյան թիմը լքելը գերմանացին հանդես էր գալիս հենց 10 համարի ներքո:

«Բորուսիայի» մեկ այլ նորեկ Անդրա Շյուռլեն կկրի 21 համարի մարզաշապիկը, իսկ Եվրոպայի չեմպիոն Ռաֆայել Գերերոն  13-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ