Հայտնի է, թե ով է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի գլխավոր թեկնածուն մինչև Մոուրինյոյի նշանակումը

«Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Ջերմեյն Ջենասը պնդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի թիվ 1 թեկնածուն մինչև Ժոզե Մոուրինյոյի նշանակումը եղել է Մաուրիսիու Պոկետինոն:

«Հենց Պոկետինոն էր «Մանչեսթեր Յունայթեդի» թիվ 1 թեկնածուն, եթե նա հասանելի լիներ այդ պահին, դա հաստատ է»,-ասել է Ջենասը BBC5 ռադիոյի եթերում:

Նշենք, որ Մաուրիսիո Պոկետինոն «Տոտենհեմի» հետ հիանալի մրցաշրջան անցկացրեց ու թիմին երկար ընդմիջումից հետո կարողացավ դուրս բերել Չեմպիոնների լիգա: Նույն ժամանակահատվածում «Յունայթեդը» ակտիվորեն նոր մարզիչ էր փնտրում, իսկ Մոուրինյոն պաշտոնապես նշանակվեց միայն հուլիսին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ