Հայտնի է, թե քանի խաղով կորակազրկվի Ջեմի Վարդին

«Լեսթերի» հարձակվող Ջեմի Վարդին չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա ԱՊԼ-ի 2 խաղերում, տեղեկացնում է The Telegraph-ը:

Բրիտանական լրատվամիջոցը հայտնում է, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան որոշել է որակազրկել Վարդիին 2 խաղով: Նշենք, որ «Լեսթերի» առաջիկա մրցակիցը կլինի «Սուոնսին», իսկ դրանից հետո «աղվեսները» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդին»:

«Լեսթերի» առաջատարը չի կարողանա օգնել իր թիմին այսպիսի կարևոր պահին: Նշենք, որ «Վեսթ Հեմի» դեմ խաղի ժամանակ Վարդին կարմիր քարտ ստանալուց հետո վիրավորել էր հանդիպման գլխավոր մրցավար Ջոնաթան Մոսին:

Կլաուդիո Ռանիերիի սաները վստահորեն շարունակում են գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, իսկ նրանց հաջորդում է «Տոտենհեմը», ով զիջում է «աղվեսներին» 5 միավորով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ