Հայտնի է, թե որքան կստանան Գերմանիայի հավաքականի ֆուտոբլիստները Եվրո 2016-ը հաղթելու դեպքում

Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է այն գումարի չափը, որը կստանան հավաքականի ֆուտբոլիստները Եվրո 2016-ում ցույց տված դրական արդյունքի համար: Գումարը նույնն է , ինչ 4 տարի առաջ:

Մրցաշարի գավաթը նվաճելու դեպքում Գերմանիայի հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանա 300 հազար եվրո: 1/4 եզրափակիչ կամ 1/2 եզրափակիչ դուրս գալու դեպքում գերմանացի ֆուտբոլիստները կվաստակեն 50 հազար և 100 հազար եվրո համապատասխանաբար: Իսկ եզրափակչում պարտվելու դեպքում պարգևավճարը կկազմի 150 հազար:

Հիշեցնենք՝ այս ամռանը Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու է 24 թիմ: Գերմանիան ընտրական փուլում կխաղա Ուկրաինայի, Լեհաստանի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ