Հայտնի է, թե որքան կլինի Գարեթ Բեյլի հրաժարագինը ըստ նոր պայմանագրի

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը մոտ ժամանակներս պետք է երկարաձգի պայմանագիրը ակումբի հետ:

Ինչպես հաղորդում է ESPN-ը, ուելսցի ֆուտբոլիստի հրաժարագինը ըստ նոր պայմանագրի կկազմի 500 մլն եվրո: Այս քայլով «Ռեալը» մտադիր է երաշխավորել, որ ոչ ոք չի ցանկանա ձեռք բերել Բեյլին:

Ավելացնենք, որ նոր պայմանագրի համաձայն Բեյլը կմնա «Ռեալում« մինչև 2022թ.:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ