Հայտնի է, թե որքան կարժենա Ազարի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը այս ամռանը 32 մլն ֆունտի դիմաց (40մլն եվրո) կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ», հաղորդում է OK Diaro-ն:

«Արքայական ակումբը» պատրաստվում է օգտագործել Ազարին Իսկոյի և Խամեսի դիրքում, ովքեր, ամենայն հավանականությամբ, կհեռանան մադրիդյան գրանդից:

Ընթացիկ խաղաշրջանը շատ անհաջող է դասավորվում Ազարի համար: 25-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 43 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:

Ավելացնենք, որ Ազարի ծառայություններով հետաքրքրվում է նաև ՊՍԺ-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ