Հայտնի է, թե որքան գումար կվճարի «Յունայթեդը» Վան Գալին

Հայտնի է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Լուի վան Գալի հետ պայմանագիրը վաղաժամ խզելու համար նախատեսված փոխհատուցման չափը:

Sky Sports-ի տեղեկություններով՝ անգլիական ակումբը հոլանդացի մասնագետին ու նրա օգնականներին 8,4 միլիոն ֆունտ կվճարի:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը Վան Գալն ստանձնեց 2014 թվականին՝ փոխարինելով Դևիդ Մոյեսին: Երկու տարի անց, սակայն, հոլանդացին հեռացվեց զբաղեցրած պաշտոնից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ