Հայտնի է, թե որքան գումար կվաստակի «Լեսթերը» ԱՊԼ-ի չեմպիոն հռչակվելուց հետո

«Լեսթերը» Պրեմիեր լիգայում հաղթելուց հետո կվաստակի մոտ 150 մլն ֆունտ, հաղորդում է BBC:

Այս գումարը ակումբը կստանա որպես մրցանակ ՝ տոմսերի վաճառքից և Չեմպիոնների լիգային մասնակցելու համար: Նաև լրացուցիչ եկամուտ կբերեն երկրպագուների աճը և հովանովները:

Նշենք, որ Պրեմիեր լիգայում ակումբները անկախ զբաղեցրած տեղից վաստակում են 54 մլն ֆունտ: Այդ գումարին ավելանում են բոնուսները: Չեմպիոնը ստանում է 25 մլն ֆունտ:

Նաև ակումբները լրացուցիչ գումար են վաստակում հեռարձակումներից: Ամեն խաղի դիմաց նրանք ստանում են 880.000 ֆունտ: Այս տարի «Լեսթերի» հանդիպումները հեռարձակվել են 16 անգամ, որը կազմում է 14 մլն ֆունտ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ