Հայտնի է, թե որքան գումար է վճարել «Չելսին» Եվա Կարնեյրոյին

«Չելսին» և լոնդոնյան ակումբի նախկին բժիշկ Եվա Կարնեյրոն համաձայնության են հասել և վերջնականապես լուծել բոլոր խնդիրները:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Չելսիի» նախկին բուժանձնակազմի ներկայացուցիչ Եվա Կարնեյրոն ակումբի կողմից հեռացվել էր մարզումային պրոցեսին ու խաղերին մասնակցությունից այն բանից հետո, երբ վերջինս արժանացել էր «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Մոուրինյոյի խիստ քննադատությանը ԱՊԼ-ի 1-ին տուրի «Սուոնսիի» դեմ խաղից հետո։ Արդյունքում Կարնեյրոն որոշում էր կայացրել հեռանալ լոնդոնյան ակումբից:

Ինչպես հաղորդում է իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերին, «Չելսին» Եվա Կարնեյրոյին վճարել է 6,5 մլն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ