Հայտնի է, թե որքան բաց կթողնի Ժերեմի Մատյեն

ֆրանսիայի հավաքականի և «Բարսելոնայի» պաշտպան Ժերեմի Մատյեն վիրահատվել է և շարքից դուրս  մնացել 6-8 շաբաթ, տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական էջը:

Ֆրանսիացին վնասվածք է ստացել Ռուսաստանի հետ ընկերական խաղում: Ժերեմին խաղադաշտ է դուրս եկել առաջին խաղակեսի ավարտից հետո, և փոխարինվել 9 րոպե հետո: Բժշկական զննումներից հետո պարզ է դարձել, որ ֆուտբոլիստը մոտ ծնկի մկանի պատռվածք է:

Վնասվածքը նաև վտանգի տակ է դնում պաշտպանի մասնակցությունը Եվրո 2016-ին:

Հիշեցնենք՝ «Բարսելոնայի» կազմում Մատյեն անցկացրել է 31 հանդիպում: Իսկ Ֆրանսիայի հավաքականում նա մասնակցել է 5 հանդիպման:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ