Հայտնի է, թե որքան բաց կթողնի Էդեն Ազարը

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ առաջիկա 3 շաբաթների ընթացքում:

Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան կուղարկի իր բժշկին կիսապաշտպանի ստուգման համար, սակայն Ազարը չի կարողանա մասնակցել Պորտուգալիայի ազգային հավաքականի դեմ խաղին:

Ավելի վաղ հաստատվել էր, որ բելգիացին ազդրի վնասվածք ունի, որի պատճառով չի մասնակցել Անգլիայի գավաթի «Էվերտոնի» դեմ հանդիպմանը:

Բացի այդ Պորտուգալիայի հետ հանդիպումը բաց կթողնեն նաև Վենսան Կոմպանին և Կեվին դե Բրոյնեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ