Հայտնի է, թե որքան աշխատավարձ կստանա Մորատան «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան առաջիկայում 5 տարվա պայմանագիր կկնքի «արքայական» ակումբի հետ՝ հայտնում է իսպանական AS-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Մորատան «Ռեալում» տարեկան 6,5 միլիոն եվրո աշխատավարձ կստանա:

Չնայած նրան, որ Մորատան «Ռեալի» համար «նոր» ֆուտբոլիստ չէ, թիմը նախատեսել է ԱՄՆ-ում կայանալիք ուսումնամարզական հավաքից հետո կազմակերպել ֆուտբոլիստի շնորհանդեսը՝ ներկայացնելով իսպանացուն որպես նորեկ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ