Հայտնի է, թե քանի թիմով են անցկացվելու ՀՀ Բարձրագույն և առաջին խմբի առաջնությունները

Վաղը ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայում ժամը 11:00-ին տեղի կունենա Հայաստանի բարձրագույն և առաջին խմբերի առաջնությունների ու ՀՀ գավաթի խաղարկության վիճակահանությունը: Որքան էլ որ ցավալի է, հանրապետության առաջատար թիմերից մեկը՝ «Միկան» ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով չի մասնակցի առաջնությանն ու գավաթի մրցաշարին:

Վիվառո Նյուզին հայտնի է դարձել, որ բարձրագույն խմբի առաջնությունը կանցկացվի 6 թիմերի մասնակցությամբ, ամենայն հավանականությամբ՝ 6 շրջանով: Առաջնության մեկնարկային տուրը նախատեսված է օգոստոսի 6-ին:

Առաջին խմբում հանդես կգան 8 թիմեր, այդ թվում նորաստեղծ «Կոտայքն» ու «Էրեբունին»: Վերջիններս կմասնակցեն նաև Հայաստանի գավաթի խաղարկությանը, որը կանցկացվի 8 թիմերի մասնակցությամբ: Վաղը կայանալիք վիճակահանությամբ հայտնի կդառնան գավաթի քառորդ եզրափակիչ զույգերը:

Ինչպես հայտնի է, Խորեն Հովհաննիսյանը ևս աշխատանքներ էր տանում նոր ակումբ հիմնելու համար, սակայն այդպես էլ ֆուտբոլի ֆեդերացիան այդ ակումբից առաջնության մասնակցության հայտ չստացավ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ