Հայտնի է, թե ինչու վան Գալը չգլխավորեց Բելգիայի հավաքականը

Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է «Մանչեսթեչ Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալի ծառայություններից, քանի որ նրա հետ բանակցություններն եղել են բավականին հոգնեցուցիչ, տեղեկացնում է The Telegraph-ը:

Տեղեկացվում է, որ հոլանդացի մասնագետի խաղային փիլիսոփայությունը ևս հոգնեցնող է:

Արդյունքում, օգոստոսի սկզբին Բելգիայի ընտրանու ղեկին անցավ իսպանացի Ռոբերտո Մարտինեսը: Նա այդ պաշտոնին փոխարինեց Մարկ Վիլմոտսին:

Նշենք, որ «ՄՅՈՒ»-ում վան Գալի ղեկավարման տարիներին շշուկներ էին պտտվում, որ ֆուտբոլիստները պահանջում են մարզչից փոխել աշխատելու մեթոդը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ