Հայտնի է, թե ինչու «Ռեալը» չի կարողացել ձեռք բերել Նեյմարի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալը» մոտ էր  Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարին ձեռք բերելուն, երբ վերջինս հանդես էր գալիս «Սանտոսում», տեղեկացնում է El Condidencial-ը` հղում կատարելով DIS ներդումնային ընկերությանը:

Նեյմարի տրանսֆերի իրավունքների 40%-ը պատկանում էր վերոնշյալ ընկերությանը: Մինչդեռ «Ռեալին» վախեցրեց այն գումարը, որը պետք էր վճարել Նեյմարին ձեռք բերելու համար:

«Սանտոսը» այդ ժամանակ պահանջում էր 65 մլն. եվրո:  Նեյմարը և իր հայրը որոշակի պահանջներ ունեին և արդյունքում,  բրազիլիացու տրանսֆերային արժեքը կազմում էր 105 մլն. եվրո: Սակայն հարցը այսպես չէր լուծվում:  Նեյմարը նախնական համաձայնություն էր ձեռք բերել «Բարսելոնայի» հետ:  Այդ համաձայնության համար «Բարսելոնան» Նեյմարին վճարել էր 10 մլն. եվրո:  Իսկ եթե ֆուտբոլիստը որոշեր տեղափոխվել այլ ակումբ, ապա պետք է 50 մլն. եվրոյի չափ տուգանք վճարեր: Այդ պարագայում մադրիդյան ակումբը պետք է վճարեր այդ գումարը և այդ բոլորը միասին կկազմեր 150 մլն. եվրո:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ